



Ք.ԳՅՈՒՄՐԻ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ


Սեդրակ Մաթևոսյան: Ծնվել է Գյումրի քաղաքում 1980թ.: 1986թ. հաճախել է թիվ 35 միջն. դպրոցը, այնուհետ տեղափոխվել է Գյումրիի <<Ֆոտոն>> վարժարան և 1996թ. ավարտել վարժարանը: 1998-2000թթ. ծառայելէ ազգային բանակում: 2001-2005թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Շախմատի հաճախել է 8 տարեկանից, 10 տարեկանում լրացրել է I կարգ: 1998թ. դարձել է Գյումրի քաղաքի պատանիների չեմպիոն, 2008թ. դարձել է Գյումրի քաղաքի մեծահասակների չեմպիոն, մի քանի անգամ տարբեր տարիներին դարձել է Գյումրի քաղաքի մեծահասակների մրցանակակիր, 2007թ. Հայաստանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարում գրավել է II տեղը, 2013թ. ՀՇԿՏ-իեզրափակիչում բաժանել է 1-3 տեղերը: 2003թ. ընդունվել է աշխատանքի Գյումրու շախմատի մարզադպրոցում որպես մարզիչ-մանկավարժ: 2009թ.-ից
տեցափոխվել է Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվ. <<Շախմատի մարզադպրոց>>:
Մարզչական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ հաջողություններ: 3 անգամ իմ սաները տարբեր տարիներին դարձել են Հայաստանի չեմպիոններ տարբեր տարիքային խմբերում, մի քանի անգամ դարձել են մրցանակակիրներ և մասնակցել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և վերջապես 2014թ. իր սանը՝ Մամիկոն Ղարիբյանը դարձել է Եվրոպայի մինչև 10տ. տղաների չեմպիոն: