top of page

Գյումրի համայնքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցը գտնվում է Անի թաղամասում: Մարզադպրոցը հիմնադրվել է 2009թ: Մարզադպրոցի հիմնադիրներն են Պավլուշա Ավետիսյանը, ով շախմատի մեծ սիրահար է եղել և Աշոտ Գրիգորյանը, ով և ներկայումս տնօրինում է մարզադպրոցը: Անի թաղամասը ունի մոտավորապես 30 հազար ազգաբնակչություն, իսկ Գյումրի քաղաքում կար ընդհամենը մեկ շախմատի մարզադպրոց, ուստի շախմատի մասսայականացման համար առաջարկություն արվեց Գյումրու նախկին քաղաքապետին Անի թաղամասում ստեղծել շախմատի մարզադպրոց: 2009թ.-ին դեռ հանրակրթական դպրոցներում շախմատը որպես առարկա չէր դասավանդվում:

bottom of page