



Ք.ԳՅՈՒՄՐԻ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ


Աշոտ Գրիգորյան: Ծնվել է 1964թ. Լենինականում:
Գյումրի համայնքի Տ. Պետրոսյանի անվան մարզադպրոցը ղեկավարում է 2009թ-ից: Աշոտ Գրիգորյանը հանդիսանում է մարզադպրոցի հիմնադիրներից մեկը:
Խոչընդոտներ մարզադպրոցում եղել են տեխնիկական բնույթի: Ինչպես նաև ջեռուցման հետ կապված :
Մարզադպրոցը համարում է կայացած, բայց կարծում եմ, որ ընդհանրապես ոչ մի բան չի կարող կայացած լինել լիովին, քանզի միշտ էլ զարգանալու, ընդլայնվելու կարիք ունի: Շատ կարճ ժամանակում մեր մարզադպրոցը լայն ճանաչում է գտել հանրապետությունում: Կարծում եմ արդարացված են մեր մոտ հաճախող թե սաների և թե ծնողների ակնկալիքները, քանի որ անընդհատ ավելանում են նոր սաների հոսքը մարզադպրոց: Մարզադպրոցը ֆինանսավորվում է քաղաքապետարանի կողմից: Տնօրինությունը ևս սեփական ներդրումների հաշվին լուծում է մարզադպրոցում առաջ եկած խնդիրները: Նեկայումս մարզադպրոցը ունի համակարգչի պակաս, շախմատային ժամացույցների (ֆիշեր) և շախմատային գրականության պակաս:
Հիմնադրման օրվանից մարզադպրոցը ունեցել է 4 Հայաստանի Հանրապետության
չեմպիոն, չեմպիոնուհիներ, 2 փոխչեմպիոն, 6 միջազգային մրցաշարերի հաղթող ու
մրցանակակիրներ: Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր մինչև 10 տ. աղջիկներ և աննախադեպ արդյունք՝ Շիրակի մարզի ամբողջ շախմատային պատմության ժամանակաշրջանում առաջին Եվրոպայի չեմպիոնը: Մամիկոն Ղարիբյանը դարձել է 2014թ. Եվրոպայի չեմպիոն: