



Ք.ԳՅՈՒՄՐԻ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ


Կարինե Գրիգորյան: Ծնվել է 1982թ.-ի Թբիլիսի քաղաքում: 7 տարեկանից հաճախել է Թբիլիսիի Նոնա Գաբրինդաշվիլու անվան Շախմատիմարզադպրոց: 1998թ ընդունվել է Գյումրիի Նալբանդյանի անվ. մանկավարժականինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմություն բաժինը: 2001-2002թթ. Մասնակցել է Քաղաքացիական կրթության դասընթացներին և ստացել քաղաքացիականկրթության մասնագետի որակավորում: 2001-2003թթ. մասնակցել է համալսարանական կանաց ասոցիացիային և զբաղվել գենդերային հիմնախնդիրներով: 2001թ-ին ընտրվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆմիությանախագահի տեղակալ: 2003թ.-ին ավարտել է ինստիտուտը կարմիր դիպլոմով և ստացել պատմության ուսուցչի որակավորում: Ունի բազմաթիվ գիտական աշխատություններ և հոդվածներ: 2003թ-ին ընդունվել է աշխատանքի Գյումրու Վ. Սարգսյանի անվ. թիվ 19 միջն. դպրոցում որպես պատմության ուսուցչուհի, որտեղ աշխատել է մինչև 2008թ.-ը: 2009թ.-ինընդունվել եմ է աշխատանքի Գյումրու քաղաքապետարանի Տիգրան Պետրոսյանի անվան <<Շախմատի մարզադպրոց>>–ում որպես մարզիչ-մանկավարժ: 2011թ.-ից աշխատում է նաև Գյումրու թիվ 38 հիմն. դպրոցում որպես շախմատի ուսուցչուհի: